Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.05.2026 | 00:05
Տե՛ր,
խոնարհ սրտով աղոթում ենք մեր հայրենիքի համար։
Խաղաղություն տուր մեր երկրին,
լույս՝ մեր ճանապարհներին,
և ողորմություն՝ մեր հոգիներին։
Շնորհակալ ենք կյանքի,
արթնանալու, ապրելու և արարելու հնարավորության համար։
Տե՛ր Աստված,
Օրհնության և խաղաղության մեջ պահիր մեր սրբազան Հայրենիքը Քո Սուրբ Աջով և պատվական Խաչով այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3124

Մեկնաբանություններ